• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Չարլզ երրորդ թագավորը հայտնվել է «թղթե» ֆունտ ստեռլինգի վրա

ByEditor

Dec 20, 2022

Անգլիայի Բանկը հանրությանը ներկայացրել է նոր միապետի՝ Չարլզ թագավորի դիմանկարով թղթադրամներ։ Հանգուցյալ Եղիսաբեթ II-ի դիմանկարով թղթադրամները դրանցով կսկսեն փոխարինել միայն 2024 թվականի կեսերից։

Նոր միապետի դիմանկարը 5, 10, 20 և 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների դիզայնի միակ փոփոխությունն է։

Անգլիայի Բանկը հայտարարել է, որ թագավորական արքունիքի առաջարկությամբ և բնապահպանական և ֆինանսական անցանկալի ծախսերից խուսափելու համար նոր թղթադրամներով հները կփոխարինեն աստիճանաբար ՝ մաշվածության կամ պահանջարկի մեծացման հետ մեկտեղ:

Մաշվածությունը պետք է երկար սպասել, քանի որ բրիտանական թղթադրամներն արդեն մի քանի տարի պատրաստվում են պլաստիկից։ Այս ամբողջ ընթացքում Եղիսաբեթի և Չարլզի դիմանկարներով փողերը զուգահեռ կլինեն շրջանառության մեջ։

– Գովազդ –
Ad image
Ներկայումս շրջանառության մեջ է Անգլիայի բանկի մոտ 4,5 մլրդ թղթադրամ՝ մոտ 80 մլրդ ֆունտ ընդհանուր արժողությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *