• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Անթույլատրելի է համարվել Արցախում ապրանքների գների անհարկի բարձրացումները

ByEditor

Dec 17, 2022

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության ընթացքում քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների եւ այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:

Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսեւորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից, նման բարդ իրավիճակն օգտագործելով, ապրանքների գների անհարկի բարձրացումները:

Ռուբեն Վարդանյանը պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարեւոր այլ, օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի եւ նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:

Ներկայացվել է նաեւ էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը:

Զեկուցվել է նաեւ, որ Արցախում բավարար ալյուրի պաշարներ կան, եւ հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *