• 07.05.2021 07:41

Ժողովրդի ձեռքից իշխանությունը ոչ մեկ չի կարող վերցնել․ Նիկոլ վարչապետ

отadmin

Май 3, 2021

Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության և ժողովրդի կողմից։ Վախի մթնոլորտ առաջացնելով ու սուտ խոստումներով՝ այլևս հնարավոր չէ ժողովրդի մոտ հաջողության հասնել։ Իշխանությունը գտնվում է ժողովրդի ձեռքին և երբեք ժողովրդից չեն կարող վերցնել իշխանությունը, թույլ չենք տա: 

Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իր հրաժարականը պահանջի։ Հիշեք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության էին  եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությամբ, իսկ այսօր ապացուցում են, որ իրենց սկզբունքներից չեն շեղվում, և ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է մնա անսասան և անձեռնմխելի։

Իսկ այն, որ բոլոր սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ ավելի է բարձրանում ակնհայտ է։ Հենց սա էլ մեծ սրացումներ է առաջացրել քաղաքական ընդդիմադիրների մոտ։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 114 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *