• 07.05.2021 07:40

Ինչ ուզում եք արեք. Միևնույն է Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ

отadmin

Май 3, 2021

Արդեն բոլորս էլ համոզվել ենք, թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ իր գլխավորած քաղաքական ուժը լինելով բավականին կազմակերպված և հզոր ուժ, իսկապես, ի վիճակի է երկրում իրավիճակ փոխել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի համար բարեգործություն անելն ու մարդկանց օգնելը ոչ միայն ապրելակերպ է, այլև՝ սկզբունք:
2003 թվականից գործող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ձևավորվել է հենց այդ նպատակով, որպեսզի թե՛ գործունեության ուղղությունները կանոնակարգվեն, թե՛ ոլորտները: Եվ եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ այս ընթացքում հիմնադրամի միջոցով բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել, որոնք ընգրկում են գրեթե բոլոր ոլորտները: Եթե վերհիշենք ոչ վաղ անցյալը, ապա կնկատենք, որ Ծառուկյանի կողմից հիմնած կուսակցությունը այն եզակի կառույներից է, որն իր համախմբվածությամբ մշտապես հաղթահարել է դժվարությունները և, առանց վարանելու, նոր ծրագրեր իրականացրել:
Ընդգծենք, որ կուսակցության քայլերն ու ծրագրերը մշտապես ծնվում են ժողովրդի պահանջից: Եվ այն օգնությունը, որը դեռ շարունակվում է տրամադրվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից, խոսում է ազգին ու ժողովրդին անմնացորդ նվիրվածության մասին, ինչը չգնահատել, հնարավոր չէ:
Սա է պատճառը, որ նրա շուրջ ժամանակ առ ժամանակ հյուսվող ավելորդ խոսակցությունները ինչպես սկսվում, այնպես էլ ավարտվում են, քանի որ երբեք էլ հիմք չեն ունենում: Բոլորին է հայտնի, որ Ծառուկյանի համար ամենակարևորը Հայաստանի կայունության պահպանումն ու կայուն զարգացումն է, ինչին կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա իր գործունեությամբ ամեն օր է դա ապացուցում:

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 4 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *