• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Փաշինյանը ժամանել է առաջինը, իսկ Լուկաշենկոյի մեքենան փչացել է՝ ստիպված ոտքով է եկել

ByEditor

Dec 9, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է ժամանել Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրի Կոնգրեսի դահլիճ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։

Նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների ավանդական լուսանկարման արարողությունը։

ՀՀ վարչապետից հետո Ալա-Արչա պետական նստավայր է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես չեմ ուշացել։ Ավտոմեքենաս էր խափանվել, ստիպված էի ոտքով գալ», – ասել Է Բելառուսի նախագահը։

Հետո ժամանել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Նիստի շրջանակում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *