• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊԵԿ. Կրիպտոմայնինգի հարկումն առաջիկա բարեփոխումների կարեւոր ուղղություններից է

ByEditor

Dec 2, 2022

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների եւ կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը ներկայացրել է կրիպտոարժույթի սահմանումը եւ դասակարգումը, կրիպտոարժույթով գործարքներից ստացված եկամուտների հարկումը, կրիպտոգործարքների հարկվող տեսակները եւ նման եկամուտների չհարկման գոյություն ունեցող շեմը։

«Վերջին երկու տարվա ընթացքում սա երկրորդ տեխնիկական աջակցության ծրագիրն է, որին ՊԵԿ-ը դիմել է եւ ստանում է աջակցություն TAIEX գործիքի օգնությամբ․ ինչը պայմանավորված է այդ գործիքի արդյունավետությամբ։

Կրիպտոակտիվների եւ կրիպտոմայնինգի հարկումը ՀՀ հարկային վարչարարության համար առաջիկա բարեփոխումների առավել կարեւոր ուղղություններից է»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *