• 20.04.2021 19:25

Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածու. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացել

отadmin

Апр 8, 2021

Մամուլն այսօր գրել է, թե ԲՀԿ-ում խորհրդարանի արտահերթ ընտրություններին ընդառաջ ցուցակների հետ կապված անորոշություն է: Բացի այդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ քաղաքական ուղերձներ է հնչեցրել: Նշված թեմաների վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ:

– Տիկին Տոնոյան, նախօրեին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանը կարծես թե առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացրեց՝ հայտարարելով, որ ժողովրդի մեծամասնության վստահության դեպքում պատրաստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել: Արդյոք սա նշանակու՞մ է , որ Ծառուկյանը պատրաստվում է առաջադրվել վարչապետի պաշտոնում:

– Նախ ընդգծեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի առաջիկա ընտրությանը մասնակցում է հաղթելու վճռականությամբ և այո՛, առավել քան տրամաբանական է, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է: Կարծում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանն իր անցած ճանապարհով, տարբեր ոլորտներում ծավալած երկար տարիների հաջող գործունեությամբ և ունեցած ահռելի փորձով ի զորու է երկիրը դուրս բերել հետպատերազմյան ծանր ճգնաժամից: Առավել ևս, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, և թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունեն երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականն ու գիտեն անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունը: Մեր հաղթանակի պարագայում կարճ ժամանակ անց ՀՀ քաղաքացին տեսնելու է բոլոր այն բարեփոխումները, որոնք յուրաքանչյուր օր իրականացվելու են թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգային և թե՛ մնացած բոլոր ոլորտներում:

-Տիկին Տոնոյան, մամուլն այսօր գրել էր, թե ձեր քաղաքական թիմում նախընտրական ցուցակների հետ կապված անորոշություն է: Ի՞նչ կասեք այս առնչությամբ, կա՞ արդյոք նման բան:

-ԲՀԿ-ի ցուցակով կամ առհասարակ ԲՀԿ-ով խիստ մտահոգված անձանց խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չմտահոգվել կամ առնվազն մտահոգվել իրենց տանջող անորոշություններով: Դա ընդամենը հերթական ապատեղեկատվությունն է, որը շրջանառողներին երևի թե հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարձր և օրեցօր աճող վարկանիշը: ԲՀԿ-ում որևէ անորոշություն չկա, մեր ամբողջ քաղաքական թիմը, երևանյան ու մարզային բոլոր կառույցները պարոն Ծառուկյանի գլխավորությամբ զբաղված են իրենց ամենօրյա, բնականոն աշխատանքով: Մեր մեծ ու համերաշխ ընտանիքում յուրաքանչյուր ոք անում է իրեն վստահված աշխատանքը: Իսկ նման կեղծ լուրեր տարածողներին ընդամենը հորդորում եմ չջղաձգվել, ցնցումների մեջ չընկնել, առավել ևս, որ ցանկացած սուտ վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս, իսկ դրա հեղինակները հերթական անգամ հայտնվում են զավեշտալի իրավիճակում: Подробнее: https://shabat.am/am/article/252193/Gagik-TSarukyany–BHK-i-varchapeti-teknatsu.

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *