• 20.04.2021 19:24

Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ աջակցության ձեռք մեկնեց գյուղացիներին

отadmin

Апр 7, 2021

Այսօր համացանցում լուրեր տարածվեցին, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խաղողագործների խնդրանքով այցելել է Արմավիրի մարզ,հանդիպել նրանց հետ: Ծառուկյանը պատասխանել է գյուղացիների հարցերին, տեղում լուծում տվել մի շարք խնդիրների:

Այո, սա ոչ մեկի համար էլ նորություն չէ, քանի որ   Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական ուղղվածության ծրագրերին և մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Նրա գլխավորած հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում նաև մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Տարիներ շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նաև Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործներին: Յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին:

Ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝  հիմնադրամը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը:

Բացի դրանից, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հրավիրել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ անկախ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական ճգնաժամից՝ մշտապես լինելու է հողի մշակի կողքին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *