• 20.04.2021 18:36

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. օրակարգում են նաեւ եռակողմ հայտարարությանը վերաբերող հարցերը

отadmin

Апр 7, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *