• 20.04.2021 19:52

Կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի. Ոստիկանություն

отadmin

Апр 7, 2021

Կառավարության բակից, որտեղ «ՎԵՏՕ» շարժման կանայք բողոքի ակցիա էին իրականացնում, բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։

Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, փորձեցին մուտք գործել շենք, արդյունքում տեղի ունեցան բախումներ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկեցին։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *