• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կտրուկ աճել է պահանջարկը կենսագազ արտադրող ընկերությունների նկատմամբ

ByEditor

Nov 30, 2022

Shell-ը հայտարարել է, որ $2 միլիարդով գնում է կենսագազ արտադրող դանիական Nature Energy Biogas ընկերությունը, որը Եվրոպայում այդ հումքի ամենամեծ արտադրողն է: Ակնկալվում է, որ գործարքը կփակվի 2023 թվականի առաջին եռամսյակում:

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Nature Energy-ն հիմնադրվել է Դանիայում 1979 թվականին, սկզբում ընկերությունը զբաղվել է բնական գազի դիստրիբուցիայով։ 2015 թվականից Nature Energy-ն արտադրում է կենսագազ կամ վերականգնվող բնական գազ (RNG), որը ստացվում է կենսազանգվածի մեթանի տարրալուծմամբ եւ հանդիսանում բնական գազի ամբողջական նմանօրինակը՝ վերջինից տարբերվելով միայն ծագմամբ։

Ներկայումս Nature Energy-ն ունի կենսագազի արտադրության 14 արտադրական կայանք (12-ը՝ Դանիայում), որոնք օրական ապահովում են նավթին համարժեք 3000 բարել ծավալով գազ: Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում մշակվում են մոտ 30 նոր կայանքներ, որոնք մինչեւ 2030 թվականը կավելացնեն գազի արտադրության ծավալը մինչեւ օրական նավթին համարժեք 3300 բարել: Shell-ի հետ համաձայնագրի պայմաններով՝ դանիական ընկերությունը կպահպանի իր ապրանքանիշը եւ կդառնա Shell-ի ստորաբաժանում։

Ինչպես շատ այլ նավթային եւ գազային ընկերություններ, Shell-ը եւս ուղիներ է փնտրում ածխածնային ցածր պարունակությամբ էներգիայի անցնելու՝ զրոյական արտանետումների նպատակներին հասնելու համար:

Նշվում է, որ վերջերս BP-ն հայտարարեց կենսագազ արտադրող ամերիկյան Archaea Energy ընկերությունը $4,1 միլիարդով ձեռք բերելու մասին: Մինչ այդ Chevron Corporation-ը համաձայնել էր $3,15 միլիարդով գնել կենսագազ արտադրող Renewable Energy Group-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *