• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

S&P Global Ratings-ում 2023-ին ԱՄՆ-ում չափավոր ռեցեսիա են կանխատեսում

ByEditor

Nov 30, 2022

S&P Global Ratings-ի տնտեսագետ Բեթ Էն Բովինոյի կարծիքով՝ ԱՄՆ տնտեսությունը 2023 թվականին կհայտնվի չափավոր ռեցեսիայի պայմաններում՝ կրճատվելով մոտ 0,8%-ով։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ տնտեսագետը նման ռեցեսիան համեմատել է 1969-1970 թվականների իրավիճակի հետ, երբ տնտեսական անկումը նույնպես պայմանավորված էր գնաճի կտրուկ արագացմամբ: Ըստ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (National Bureau of Economic Research, NBER), որն արձանագրում է ԱՄՆ-ում անկման սկիզբն ու տեւողությունը, ռեցեսիան սկսվեց 1969 թվականի դեկտեմբերին եւ տեւեց 11 ամիս:

Գնաճն ԱՄՆ-ում արդեն մի քանի ամիս է, ինչ գերազանցում է 8%-ը, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ամենաբարենպաստ գնահատականը կազմում է 2%, նշում է MarketWatch-ը։ Գնաճը դանդաղեցնելու համար Կենտրոնական բանկն ագրեսիվորեն բարձրացնում է տոկոսադրույքները՝ ճնշում գործադրելով տնտեսության վրա եւ մեծացնելով ռեցեսիայի ռիսկը։

2022 թվականին բացասական էֆեկտն այնքան էլ ընդգծված չէր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետեւանքով առաջացած անկումից հետո տնտեսական վերականգնմամբ, սակայն հաջորդ տարի այդ թափը կթուլանա, կարծում է փորձագետը։

Հաշվի առնելով շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերը՝ ԱՄՆ տնտեսության անկումը գրեթե անխուսափելի է թվում, ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ կանխատեսել էին Deutsche Bank-ի վերլուծաբանները, անկումը կարճատեւ կլինի եւ կսկսվի մոտավորապես 2023 թվականի կեսին: Դա կհանգեցնի ֆոնդային շուկաների մոտ 25%-ով փլուզմանը, սակայն ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ ինդեքսները լիովին կվերականգնվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *