• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՌԴ-ն եւ Չինաստանը մտադիր են ստեղծել առանց SWIFT-ի հաշվարների համակարգ

ByEditor

Nov 30, 2022

Ռուսաստանի եւ Չինաստանի կենտրոնական բանկերն աշխատում են երկու երկրների միջեւ առանց SWIFT-ի հաշվարկների համակարգ ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ելույթ ունենալով ռուս-չինական էներգետիկ բիզնես համաժողովում։

«ՌԴ ԿԲ-ն եւ Չինաստանի բանկը աշխատում են Չինաստանում ռուսաստանյան ընկերությունների եւ Ռուսաստանում չինական ընկերությունների հաշիվներ բացելու՝ առանց SWIFT-ի օգտագործման հաշվարկների համակարգ ստեղծելու հնարավորության ուղղությամբ»,- Նովակի խոսերն է մեջբերում Prime գործակալությունը։

Արեւմտյան երկրները Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների շրջանակում անջատել են ռուսաստանյան մի շարք խոշոր բանկեր SWIFT դրամական փոխանցումների միջազգային համակարգից։

Նովակը հիշեցրել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը զարգացնում են ազգային արժույթներով հաշվարկները, պարիտետային սկզբունքով դա արվում է գազի դիմաց վճարումների համար։ «Նավթի եւ նավթամթերքների, ածուխի մատակարարումները նույնպես ակտիվորեն տեղափոխվում են ազգային արժույթով վճարման ոլորտ։ Նման աշխատանքն օգնում է կանխել ռիսկերը եւ նպաստում է ռուբլու եւ յուանի փոխակերպմանը համաշխարհային պահուստային արժույթների»,- հավելել է փոխվարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *