• 20.04.2021 20:36

Գագիկ Ծառուկյանը և իր թիմը վճռական են տրամադրված

отadmin

Мар 5, 2021

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ օղակը սեղմելու իշխանության բոլոր փորձերը չեն կարող քաղաքական ուժին հետ կանգնեցնել ո՛չ օրենսդրական, ո՛չ էլ հասարական գործունեությունից:  Կուսակցությունը նախկինի նման շարունակում է կուռ կառույց մնալ ու աշխատել թե՛ հասարակության հետ և թե՛ կուսակցական կառույցների ներկայացուցիչների հետ: Գագիկ Ծառուկյանն իր հայենասիրությամբ ու կազմակերպվածությամբ կարող է օրինակ ծառայել շատերի համար: Ու թեև այսօր հայտնի քաղաքական ու հասարակական գործչի շուրջ սկսված իշխանությունների գործողությունները լրացուցիչ լարվածություն են առաջացրել ու անիմաստ գլխացավանքի պատճառ են դարձել, սակայն դա ամենևին էլ չի խանգարում Ծառուկյանին, ապացուցելու, որ իր հասցեին ուղղված քննադատությունները սին են ու անբովանդակ:

Ինչպես ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, քաղաքական ուժը շարունակելու է իր պայքարը և այս անգամ այն հասցնելու է մինչև վերջ:
Այս ճգնաժամի ֆոնին, փաստորեն, պայքարի նոր ուղղություն է բացում: Իսկ, թե իրադարձությունները ինչ հունով կընթանան, ցույց կտա ժամանակը, բայց որ իրավիճակը գնալով կսրվի՝ կանխատեսելի է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետագա քայլերին, ապա պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու ինչ-ինչ կանխատեսումներ անել, քանի որ, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը երբեք էլ չի հրաժարվում այն ամենից, ինչ խոստանում է:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 3 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *