• 20.04.2021 20:35

Հայկական դատական համակարգը ապականող Հովհաննես Մանուկյանը հիմա էլ հովանավորում է մյուս ապականիչին՝ Արման Բաբաջանյանի ասած Քոչարյանի և Սերժի վնգստացող դատավոր Վարդազարյանին

отadmin

Мар 5, 2021

Հայկական կաշառված դատական համակարգը մեր պետության միակ խոչնդոտն է, որի պատճառով Հայաստանը երբեք չի զարգացել:

Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը ստանձնելու ժամանակ փնտրեց ու գտավ այնպիսի կոռուպցիոներների, որոնք ապականեցին դատական իշխանությունը: Լուսանկարում պատկերված անձանցից մեկը՝ Հովհաննես Մանուկյանն է, ով եղել է Հայաստանի տնտեսական դատարանի նախագահ: Պատկերացրեք թե ինչ է նշանակում լինել տնտեսական դատարանի նախագահ: Միլիոնավոր դոլարների շարժ, հովանավորը՝ Քոչարյան: Մանուկյանին հետո Քոչարյանն ավելի առաջ տարավ՝ նշանակելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Եվ ահա հենց Հովիկ Մանուկյանի ձեռամբ ստեղծվեց դատական այն մաֆիոզ համակարգը, որը մինչ այս պահը դիմադրում է: Կաշառք, կաշառք, պետական պատվերներ: Մանուկյանի և Քոչարյանի սխեման հետևյալն էր: «Թողնում ենք կաշառք վերցնեն, որ հարստանան և անում են այն, ինչ ուզում ենք»:

Հովհաննես Մանուկյանը եղել է դատական համակարգի կաշառակերության հիմնադիր հայրը: Հետագայում նրան նշանակեցին դեսպան,արդարադատության նախարար …Ի դեպ, շատ հետաքրքիր պատմություններ են պատմում այն մասին, թե ինչու Սերժը Հովհաննես Մանուկյանին ազատեց Արդարադատության նախարարի պաշտոնից: Այդ պատմությունները հիմա պատմելն այնքան էլ տեղին չէ, դե ամեն մարդ իր իրավունքներն ունի: Ինչևէ…

Հեղափոխությունից հետո Մանուկյանը ձգտում էր պաշտոններ ստանալ, որը չեղավ: Բանն այն է, որ ոչ մի իշխանություն չի կարող պաշտոնի նշանակել մեկին, ով ապականել է դատական համակարգն ու դարձել է միլիոնատեր:

Հետաքրքիր է նաև մի այլ հանգամանք: Մանուկյանն սկսել է սատարել ԲԴԽ նախագահ, Արման Բաբաջանյանի բնորոշմամբ Սերժի և Քոչարյանի համար վնգստացող դատավոր աշխատող Ռուբեն Վարդազարյանին: Ինչն է կապում այս երկու մարդկանց իրար: Իհարկե կաշառքը, կոռուպցիան, փողը, թալանը,,,, Հանրությունը շատ հետևություններ դեռ պետք է անին:

Հայաստանում թալանչիներն ու վնգստացողները երբեք չպետք է լինեն որևէ պաշտոնի:

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *