• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հեռուստամարաթոնի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ $11 միլիոն

ByEditor

Nov 25, 2022

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է $11 003 439. 51:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնել են, որ դրամահավաք–միջոցառումները շարունակվում են, վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից եւ Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ–ի տեղական մարմինը հավաքագրել է $5 000 250, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ $3 284 000, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ $700 000, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը %547 272: Նվիրատվություններ են կատարվել հետեւյալ երկրներից՝ Կանադայի (Մոնրեալ) $204 000, Բրազիլիա $100 000, Շվեյցարիա $80 000, Գերմանիա $52 660, Արգենտինա $25 000, Ավստրիա $6 144, Ռումինիա $3 833:

Նշվում է, որ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *