• 06.03.2021 01:09

Ֆրանսիայի հրապարակում երթն ավարտվեց. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները

отadmin

Фев 22, 2021

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների բողոքի երթը Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց վաղվա անելիքները։

«Տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան՝ 11։30-ին գնալու է Կառավարության երրորդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել՝ բողոքն ու զայրույթը հայտնել եւ ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձն այս երկրում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։30-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։

Երեկոյան ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետություն մերոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի դատախազություն, այնուհետեւ ոստիկանություն։ Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքեր առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 3 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *