• 06.03.2021 00:56

Պետք է վարկերը սառեցվեն․ Գագիկ Ծառուկյանի հերթական հրաշալի առաջարկը

отadmin

Фев 22, 2021

Համացանցում արդեն քանի օր է մեծ իրարանցում  է առաջացրել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն առ այն, որ.  «Այսօր ես այստեղ եմ՝ ասելու իրականությունը․ պետք է վարկերը սառեցվեն»: Այո, իրավմաբ՝  ճշմարտացի է պարոն Ծառուկյանը, քանզի մարդիկ արդեն չգիտեն ինչ անեն:

Այսօր իրոք շատ ծանր վիճակում ենք. տնտեսական ճգնաժամ, համավարակ, Արցախի պատերազմ, խայտառակ պարտություն, հողերի հանձնում, զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ էլ ինչ պետք է անեն, որ չեն հասցրել ներկայիս իշխանությունները:  Դանակը հասել է ոսկորին, մարդիկ փողոց են դուրս գալիս, քանի որ ապրելու խնդիր ունեն: Բա, ժողովուրդ ջան, աշխատանք չկա, գործ չկա, փող չկա, մարդիկ չեն կարողանում երեխաներին կերակրել, ո՞նց ապրեն։  Իսկ ինչ է անում իշխանությունը կամ ինչ է արել Գագիկ Ծառուկյանի  հունիսի 5-ի հայտնի հայտարարությունից հետո.  զրո քայլ, զրո գործողություն:

Հետևապես՝ մտահոգվելով ժողովրդի խնդրով, մշտապես ապրելով ժողովրդի հոգսով Գագիկ Ծառուկյանն անում է հերթական հրաշալի առաջարկը, ինչը սակայն ներկայիս իշխանությունները չեն կարող անել՝ սառեցնել վարկերը:

Հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ մարդկանց ունեցվածքը տանում են, երբ սպառողական վարկերը չեն կարողանում փակել։ Այդ դեպքում ԲՀԿ առաջնորդի խոսքով, պետք է պետությունը վարկերի ներում շնորհի։

«Որոշ վարկեր պետք է սառեցվեն, քանի որ տնտեսական ճգնաժամ է, համաճարակ է։ Պետություն պահողը ժողովուրդն է, նրան պետք է ճահճում ձեռք մեկնեն։ Բոլորը աշխատանքի, փողի, երեխային կերակրելու խնդիր ունեն…։ Պետք է մարդկանց թոշակներն ավելացնեն, տոկոսները սառեցնեն, որոշ դեպքերում ներում շնորհել։ Ես նորից եմ ասում՝ օր օրի ամեն ինչ ավելի է վատանալու։ Այս իշխանությունները չեն կարող, փորձ չունեն, խնդիր լուծելու ի վիճակի չեն։ Նրանք պետք է վայրկյան շուտ հրաժարական տան, որ ազգի փրկություն լինի»,- շեշտեց նա։

Իսկ ժողովուրդը միանշանական վստահում է  խոսքի տեր մարդուն, քանի որ Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է խոսքը գործ է դարձնում:

Հ.Գ. Եվ հիշեք մեկ բան. փրկությունը միայն իշխանությունների հրաժարականն է։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 5 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *