«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօրվանից վերսկսելու է բողոքի անհնազանդության գործողությունները: Ակցիաները մեկնարկելու են ժամը 18:00-ին՝ Պրահայի այգուց: Նոն-ստոպ ակցիաների մասին շարժման ներկայացուցիչները հայտարարեցին փետրվարի 20-ին անցկացված հանրահավաքի ընթացքում: Հանրահավաք, որն իր մասշտաբներով 2018-ի իշխանափոխությունից հետո աննախադեպ էր: Հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանն արձանագրեց հետպատերազմյան ընթացքում Հայաստանում ստեղծված տնտեսական ու քաղաքական ճգնաժամը, ուրվագծեց խնդիրների լուծման ճանապարհն ու քաղաքացիներին հորդորեց չհուսալքվել: «Մի՛ բռնեք արտագաղթի ճանապարհը, ամեն ինչ լավ է լինելու»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը:
Поделиться ссылкой:
Facebook Comments
(Visited 4 times, 1 visits today)