• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք». Զելենսկի

ByEditor

Nov 17, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է արել Լեհաստանում հրթիռի ընկնելու կապակցությամբ։ Նա հայտարարեց, որ 100 տոկոսով վստահ չէ, որ Լեհաստանում ընկած հրթիռը ռուսական է։ Այս մասին նա ասել է Bloomberg գործակալության տնտեսական ֆորումում։

 

«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք», – նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաեւ հայտարարել է, որ քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, հնարավոր չէ ասել, թե դա ինչ տեսակի հրթիռ է։

 

Հիշեցնենք` ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան կապ չունի Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *