Պուտինը կայցելի Տաջիկստան՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Տաջիկստանում Վլադիմիր Պուտինը կհանդիպի երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, նախատեսվում են նաև հանդիպումներ ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ։

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Դուշանբեում։

Թե երբ է նախագահը մեկնելու Տաջիկստան և որքան ժամանակ է անցկացնելու այնտեղ, չի նշվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *