Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals»-ի եզրափակչում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Այս հաղթանակով Արոնյանը գրավել է 3-րդ տեղը և ապահովել մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *