ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը:

Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին ՀՀ-ում իրականացված տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Վերոնշյալ թեմաներից զատ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *