2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հրանտ—Լեոն Ռանոսը կրկնապատկեց հաշիվը՝ աչքի ընկնելով իր առաջին գոլով ազգային թիմում երկու տարվա դադարից հետո։
Հյուրերի միակ գոլը խփեց Էվան Ֆերգյուսոնը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը խփեց 3-րդ գոլը, սկայան մրցավար այն չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։