Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ գա Հայաստանում իշխանափոխության բաղձալի օրը, ամեն ինչ անելու եմ, որ շատ արագ պարզվի, թե ինչ դեր են ունեցել Հայաստանի նիկոլական իշխանությունները Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների՝ ադրբեջանական ճիրաններում հայտնվելու հարցում։ «Նավոդկա» են տվել արդյոք, թե խնդրել են, որ ձերբակալեն, թե ինչ են արել։ Հենց առաջինը պետք է դա պարզել»։