Փաշինյանը Պուտինին պարզաբանել է իր վերջին քայլերը, Պուտինը գնահատականներ է տվել․ Կրեմլ

Քիչ առաջ ՀՀ կառավարության հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել։

«Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,- ասված էր ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Ռուսական պաշտոնական «Կրեմլինը» հաղորդում է, որ Պուտինին զանգահարել է Փաշինյանը։

Ըստ ռուսական հաղորդագրության՝ կողմերը շարունակել են 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընթացքում քննարկած ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման որոշ արդիական հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում։

«Նշվել են ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում համատեղ աշխատանքի զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է Կրեմլինի հաղորդագրությունում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *